28 01 2025

Եթե ժողովուրդը ոտքի կանգնի, մենք բանակի երբեմնի փառքը վերականգնելու ենք․ Սեյրան Օհանյան



 

Մեր բանակը փառավոր ճանապարհ է անցել, այն ձևավորվել է հայ ժողովրդի համար շատ բարդ, օրհասական, դժվարագույն պահին, երբ մենք կերտում էինք և՛ Հայաստանի անկախությունը, և՛ Արցախի ինքնորոշումը՝ շրջափակման, մեզ պարտադրված պատերազմի, երկրաշարժի պայմաններում։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Բանակը դժվարագույն պահեր, զրկանքներ է ապրել, երբ ինքը միայնակ ու լքված է եղել այսօրվա իշխանությունների կողմից, այսօրվա ազգակործան այն ղեկավարներից, ովքեր գոնե 44-օրյա պատերազմի ընթացքում պետք է համախմբեին մեր ամբողջ ներուժը, պետք է համախմբեին, մոբիլիզացնեին ողջ ժողովրդին և կարողանային որոշել հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությունը և տանեին փակեին այդ ճեղքման ճանապարհը»,- ասաց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ